Աթենքում ցուցարարների և ոստիկանների միջև բախումների հետևանքով տուժել է 3 մարդ, կա 35 ձերբակալված (լուսանկարներ, տեսանյութ)

11:28 • 07.12.18

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների ու ցուցարարների միջև, որոնք խաղաղ բողոքի ակցիա էին անցկացնում՝ նվիրված ոստիկանի կողմից 15-ամյա դեռահասի սպանության 10-րդ տարելիցին, գրում է Associated Press գործակալությունը:

Նշվում է, որ ցուցարարները հսկա այրվող բարիկադ են ստեղծել ու «Մոլոտովյան կոկտեյլներ» ու քարեր նետել ոստիկանների ուղղությամբ:

Հայտնի է նաև, որ ակցիայի մասնակիցները մեքենա են այրել, ոստիկանները պատասխանել են ջրցան մեքենայով ու արցունքաբեր գազով:

Ոստիկանության տվյալների համաձայն՝ ձերբակալվել է 35 մարդ: Բացի այդ, բախումների հետևանքով տուժել է 3 մարդ, այդ թվում՝ 2 ոստիկան:

Ցույցերի հետևանքով ուժեղացվել է մայրաքաղաքում անվտանգությունը. քաղաքի փողոցներում ծառայություն է իրականացրել շուրջ 2500 ոստիկան: Փակվել է նաև քաղաքի մետրոյի կենտրոնական կայարանը: