Կանադայի զինված ուժերը 2018թ.-ի ընթացքում ավելի քան 17 տոննա թմրանյութ են առգրավել

10:30 • 08.12.18

Կանադայում զինվորականները հայտարարել են Կարիբյան ծովում և Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում Caribbe գործողության ավարտի մասին, որի շրջանակում 2018 թվականի ընթացքում խափանել են ավելի քան 17 տոննա թմրանյութի անօրինական տեղափոխումը: Այս մասին խաղորդում է РИА Новости-ն՝ Կանադայի զինված ուժերի հաղորդագրությանը հղումով:


Հաղորդվում է, որ գործողությունն իրականացվել է ԱՄՆ առափնյա անվտանգության ծառայության և Վաշինգտոնի ղեկավարության տակ գտնվող «Հարավ» կոչվող թիրախային խմբի հետ մեկտեղ: Դրա նպատակն է եղել կանխել թմրամիջոցների տարածումը Հյուսիսային Ամերիկայում և նպաստել տարածաշրջանի անվտանգությանը:


«Այս տարվա ընթացքում առգրավված թմրանյութերի քանակը զգալի է և վկայում է այդ կարևոր առաքելությունը կատարող թիմի անդամների արդյունավետ աշխատանքի մասին», - ասվում է հաղորդագրության մեջ:


Կանադան Caribbe գործողությանը մասնակցում է 2006 թ.-ից: Առաքելության հիմնական նպատակը թմրանյութերի անօրինական տեղափոխման դեպքերի բացահայտումն ու դրանց առգրավումն է: Գործունեության ամբողջ ընթացքում կանադական զինված ուժերն ավելի քան 6 տոննա մարիխուանա և 100 տոննա կոկաին են առգրավել: