Հրապարակվել է Իտալիայում ռեփ համերգի ժամանակ տեղի ունեցած ողբերգական հրմշտոցի հետևանքները ցուցադրող տեսանյութ (տեսանյութ)
Հրապարակվել է այսօր Իտալիայում տեղի ունեցած ողբերգական հրմշտոցի հետևանքները ցուցադրող տեսանյութ:
Տեսանյութում երևում է, թե ինչպես են դեպքի վայրում արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները տուժածներին առաջին օգնություն ցույց տալիս:
Ավելի վաղ Tert.am-ը հաղորդել էր, որ այս գիշեր Իտալիայի Անկոնա քաղաքից ոչ հեռու գտնվող ակումբներից մեկում ռեփ համերգի ժամանակ հրմշտոցի հետևանքով 6 մարդ է մահացել, 60-ը հոսպիտալացվել են:










