Մեքսիկայում նարկոկարտելների միջև բախումների ժամանակ 5 մարդ է սպանվել

05:51 • 08.12.18

Մեքսիկայի Խալիսկո նահանգի Գվադալախարա քաղաքի տներից մեկում հինգ մարդ է սպանվել, հաղորդում է РИА Новости-ն՝ Excelsior պորտալին հղումով:

Նախնական տվյալներով՝ զոհերը կարող են սպանված լինել տեղի նարկոկարտելների միջև բախումների հետևանքով: Բոլոր զոհերի մահվան պատճառը հրազենային վնասվածքն է: Նրանցից երեքը, ամենայն հավանականությամբ, անչափահաս են եղել: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել:

Վերջին տարիներին Մեքսիկայում կտրուկ աճել է բռնությունների թիվը, ինչը հիմնականում պայմանավորված է նարկոկարտելների միջև պայքարով՝ ԱՄՆ կոկաինի տարանցման նկատմամբ հսկողության համար։ Մեքսիկայի Վիճակագրության ու աշխարհագրության ազգային ինստիտուտի տվյալներով՝ միայն 2017 թվականին երկրում կատարված սպանությունների թիվը կազմել է գրեթե 31.2 հազար: