Իտալիայում հայտնաբերել են ակումբում պղպեղային գազ կիրառելու համար կասկածվող դեռահասին
Իտալական Անկոնա քաղաքի մոտակայքում գտնվող ակումբներից մեկում դեկտեմբերի 8-ի գիշերը տեղի ունեցած հրմշտոցի գործով քննիչները հայտնաբերել են դեռահասի, որը կասկածվում է պղպեղային գազ կիրառելու համար, ինչից հետո ակումբում խուճապ էր առաջացել, գում է Il Messaggero օրաթերթը:
Դեռահասին հայտնաբերել են ականատեսների վկայության հիման վրա:
Նշվում է նաև, որ նախորդ գիշեր ակումբում պղպեղային գազի օգտագործված բալոն էր հայտնաբերվել, սակայն հայտնի չէ, թե արդյոք դա միջադեպի ժամանակ օգտագործված նույն բալոնն է:
Հիշեցնենք, որ շաբաթ գիշեր Իտալիայի Անկոնա քաղաքից ոչ հեռու գտնվող ակումբներից մեկում ռեփ համերգի ժամանակ հրմշտոցի հետևանքով 6 մարդ էր մահացել, 60-ը հոսպիտալացվել էին: Մահացածների թվում են հինգ անչափահաս (երեք աղջիկ և երկու տղա) և մի կին:
Ողբերգությունից անմիջապես հետո ներկա գտնվածներից մեկը պատմել է փրկարարներին, որ ակումբի վթարային ելքերից մեկը փակ է եղել: Սակայն, ինչպես հայտարարել է Անկոնա քաղաքի ոստիկանության պետը, վթարային ելքի դռները բաց են եղել, մարդիկ մահացել են փողոցում՝ ճաղաշարի փլուզման հետևանքով. նրանք սկսել են բարձրությունից իրար վրա ընկնել, հարթակը չի դիմացել բազմության քաշին և փլվել է:
Հայտնի է, որ համերգի համար վաճառվել են ավելի շատ տոմսեր, քան ակումբը կարող էր տեղավորել: Ընդհանուր առմամբ վաճառվել է 1400 տոմս, որի մի մասը՝ ուսանողներին՝ զեղչով, մինչդեռ սրահում եղել է ընդամենը 500 տեղ:










