Ռուսաստանում «ոչ սթափ վիճակում» գտնվող ուսուցիչը ծեծի է ենթարկել աշակերտին. (տեսանյութ)

11:00 • 09.12.18

«ВКонтакте» սոցցանցի խմբերից մեկում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է հավանաբար ոչ սթափ վիճակում գտնվող ուսուցիչը ծեծում աշակերտին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ենթադրվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Սոչի քաղաքի թիվ 4 դպրոցում, իսկ տեսանյութում երևացող տղամարդը պատմության ուսուցիչ է:

«360» հեռուստաալիքին տված հարցազրույցում ՌԴ ներքին գործերի նախարարության Կրասնոդարի երկրամասի գծով գլխավոր վարչության ներկայացուցիչը հայտնել է, որ դեպքի առթիվ նշանակվել է ստուգում, որի արդյունքները պարզ կլինեն այսօր:

Սա այս տարվա ընթացքում նմանատիպ առաջին դեպքը չէ Ռուսաստանում: Սեպտեմբերին Աստրախանի մարզի Ալտինժար գյուղական համայնքում դպրոցի տնօրինությունը ստիպված է եղել աշխատանքից հեռացնել նկարչության ուսուցչուհուն, որն անպատվել ու հարվածել էր աշակերտներից մեկին:

Նոյեմբերին երեխաների հանդեպ բռնության դեպքեր են գրանցվել նաև Ամուրի Կոմսոմոլսկի ու Տոմսկի մարզի դպրոցներում: