Պաշտոնական. Վահե Գևորգյանը հեռացել է «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից

14:38 • 15.12.18

«Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հայտարարել է Վահե Գևորգյանի` ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին:

 

Ակումբը շնորհակալություն է հայտնել Վահե Գևորգյանին կատարած պրոֆեսիոնալ աշխատանքի համար և հաջողություններ է մաղթում հետագա կարիերայի ընթացքում:

 

Հիշեցնենք` Առաջին խմբի առաջնության աշնանային հատվածի վերջին խաղում «Լոկոմոտիվը» 2:0 հաշվով հաղթել էր «Արարատ-Արմենիա-2»-ին:

 

Այսպիսով, թիմը վաստակել էր 32 միավոր և առաջնության առաջին հատվածն ավարտել 4-րդ հորիզոնականում։