ԱՄՆ-ում տղամարդը բարձրացել է երկրի գլխավոր տոնածառի վրա

10:40 • 22.12.18

ԱՄՆ-ում տղամարդը բարձրացել է երկրի գլխավոր տոնածառի վրա, որը գտնվում է Սպիտակ տան մոտակայքում, հայտնում է NBC 4 հեռուստաալիքը՝ ոստիկանության հաղորդագրությանը հղումով:


Իրավապահների տվյալների համաձայն՝ տղամարդը գտնվել է հուզական գրգռված վիճակում: Ոստիկանները նրա հետ բանակցություններ են վարել՝ կոչ անելով իջնել տոնածառից: Երբ տղամարդն իջել է, նրան ուղարկել են հոգեբուժական փորձաքննության:


Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով վնասվել են տոնածառի լույսերը: