Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են BMW-ն, Nissan Pathfinder-ն ու Nissan Tiida-ն. shamshyan.com
Երեկ՝ դեկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հաղորդում է shamshyan.com կայքը, ժամը 22:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Արեգ Թամազյանն իր վարած BMW մակնիշի 62 ZZ622 համարանիշի ավտոմեքենայով Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հարևանությամբ բախվել է կայանված Nissan Pathfinder մակնիշի 60 RR 808 համարանիշի և Nissan Tiida մակնիշի 35 ZO 012 համարանիշի ավտոմեքենաներին:
Նախնական տեղեկություններով՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր ժամանած ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ BMW-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության և պարզվել է, որ նա եղել է սթափ: Ոստիկանությունը պարզում է Nissan Pathfinder և Nissan Tiida ավտոմեքենաների վարորդների ինքնությունը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:










