Կամչատկայի ափերին մի շարք ստորգետնյա ցնցումներ են գրանցվել

03:28 • 22.12.18

Ռուսաստանի Դաշնության Կամչատկա թերակղզու ափերին 3.8-4.2 մագնիտուդ ուժգնությամբ մի շարք ստորգետնյա ցնցումներ են տեղի ունեցել: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկայի ծառայության Կամչատկայի մասնաճյուղի պաշտոնական կայքում։

Ընդհանուր առմամբ՝ թերակղզու մոտ երեք ստորգետնյա ցնցում է գրանցվել՝ 3.8, 4.0 և 4.2 մագնիտուդ ուժգնությամբ: Ցնցումների էպիկենտրոնները գտնվել են, համապատասխանաբար, 88 կմ, 85 կմ և 65 կմ խորության վրա:

Հիշեցնենք, որ նախօրեին Կամչատկայի ափերին 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ուստ-Կամչատսկից 170 կմ հեռավորությամբ, որտեղ շուրջ 5000 մարդ է բնակվում: Ավելի ուշ նույն տեղանքում ևս 10 ցնցում է գրանցվել: Ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել: