Գազայի հատվածում բախումների հետևանքով 3 պաղեստինցի է զոհվել
Ուրբաթ՝ դեկտեմբերի 21-ին, Գազայի հատվածում իսրայելական բանակի հետ բախումների հետևանքով երեք պաղեստինցի է զոհվել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ Պաղեստինի առողջապահության նախարարությանը հղումով:
Ավելի վաղ հաղորդվում էր մեկ զոհի և 40 տուժածի մասին:
Նախարարության տվյալներով՝ զոհերից մեկը 28-ամյա տղամարդ է, որը մահացել է որովայնի հատվածում ստացած հրազենային վիրավորման պատճառով:
Վերջին չորս շաբաթվա ընթացքում Գազայի հատվածում բախումների հետևանքով տուժածների թիվը զգալիորեն նվազել է: Ավելի վաղ պարբերաբար հաղորդվում էր հարյուրավոր տուժածների մասին:
Հիշեցնենք, որ «Վերադարձի մեծ երթ» հակահրեական ակցիան պաղեստինցիները կազմակերպել են մարտի 30-ին և անցկացնում են ամեն ուրբաթ: Բողոքի ցույցերը պարբերաբար վերածվում են բախումների, ինչի հետևանքով արդեն մի քանի տասնյակ պաղեստինցի է զոհվել:










