Ռամզան Քադիրովը մտադիր չէ ապագայում առաջադրվել նախագահի պաշտոնում
Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովը հայտարարել է հանրապետության ղեկավարի պաշտոնում իր կարիերան ավարտելու ցանկության մասին:
«Ցանկանում եմ ավարտել կարիերաս՝ հանրապետության ղեկավարի պաշտոնում», - Коммерсантъ-ի փոխանցմամբ՝ քաղաքական գործիչն ասել է «Մոսկվա 24» հեռուստաալիքի եթերում:
Քադիրովը հավելել է, որ ապագայում մտադիր չէ հավակնել նախագահի պաշտոնին, ինքն իրեն չի տեսնում նաև դաշնային գերատեսչության ղեկավարի պաշտոնում:
Ռամզան Քադիրովը Չեչնիան ղեկավարում է 2007 թվականից: 2016-ին նա ընտրվել է երրորդ ժամկետով, նրա օգտին քվերակել էր բնակչության 98 տոկոսը: Նախկինում ևս Քադիրովը բազմիցս նշել է, որ պատրաստ է հեռանալ իր զբաղեցրած պաշտոնից:










