Ուկրաինայի Օդեսա քաղաքում հայտնաբերվել է մարդկային գանգերով թաղված ցիստերն (տեսանյութ)

19:38 • 22.12.18

Ուկրաինայի Օդեսա քաղաքում հայտնաբերվել է հողի մեջ թաղված ցիստերն, որի մեջ գտնվել են մարդկային երկու գանգեր, այս մասին գրում է ուկրաինական УНН գործակալությունը:

Տեղի մասնավոր տներից մեկի մոտակայքում գտնված գանգերը տարվել են դատաբժշկական փորձաքննության, սակայն ուսումնասիրության արդյունքում դրանց վրա չեն հայտնաբերվել բռնության հետքեր, չի հաջողվել պարզել նաև մահացածների սեռը:

Մարդկային մնացորդների գտնման փաստի հիման վրա այժմ քրեական գործ է հարուցվել մտադրված սպանության մասին հոդվածով:

Այլ մանրամասներ չեն փոխանցվում:

Տեսանյութը դիտեք այստեղ: