Ահնիձոր գյուղի ճանապարհին ապօրինի ծառահատման կասկածանքով փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք. ոստիկանություն

15:15 • 22.12.18

Դեկտեմբերի 21-ին, ժամը 23:30-ի սահմաններում, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, Ահնիձոր գյուղի ճանապարհին, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, ստուգման են ենթարկել Շամուտ գյուղի բնակիչ Դավիթ Մ-ի «ԶԻԼ-131» մակնիշի մեքենան` բեռնված մոտ 10 խմ փայտանյութով: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Դավիթ Մ-ն փայտանյութի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ իրենն է, նույն օրը Ահնիձոր գյուղի հարակից անտառում բենզասղոցով հատել է ընկած ծառերից: Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Բնությանը պատճառած վնասի չափը պարզվում է:

Նախապատրաստվում են նյութեր: