Հունգարիայում «ստրկության օրենքի» դեմ հերթական բողոքի ցույցն է անցկացվել (լուսանկարներ)

12:18 • 22.12.18

Բուդապեշտում ուրբաթ երեկոյան շարունակվել են աշխատանքային օրենսդրությունում փոփոխությունների դեմ բողոքի ցույցերը, որոնք ենթադրում են հավելյալ աշխատաժամերի կտրուկ ավելացում, գրում է korrespondent.net-ը:


Հազարավոր մարդիկ դուրս են եկել Հունգարիայի մայրաքաղաքի փողոցներ՝ կառավարության գործողություններին իրենց անհամաձայնությունը հայտնելու:


Այս բողոքի ակցիան հավանաբար ամանորյա արձակուրդներից առաջ վերջինը կլինի:


Միևնույն ժամանակ, Հունգարիայի ընդդիմությունը հուսով է, որ Նոր տարուց հետո բողոքի ակցիաները կվերականգնվեն: 


Հունգարիայում բողոքի ակցիաները սկսվել են դեկտեմբերի 12-ին նոր օրենքի ընդունումից անմիջապես հետո. նոր օրենքը կտրուկ ավելացնում է տարեկան թույլատրելի արտաժամյա աշխատանքի ժամաքանակը՝ 250-ից հասցնելով 400-ի: Արհմիություններն այն անվանում են «ստրկության օրենք»: