Սուդանի մայրաքաղաքի դպրոցներում դասերը չեղարկվել են բողոքի ցույցերի պատճառով
Սուդանի խոշորագույն քաղաքներում ծավալվող բողոքի ակցիաների պատճառով մայրաքաղաք Խարթումի դպրոցներում դասերը չեղարկվել են, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով սուդանական լրատվամիջոցներին:
Հաղորդվում է, որ Խարթում նահանգի կրթության նախարարությունը որոշել է դեկտեմբերի 23-ից անորոշ ժամանակով չեղարկել դասերը մայրաքաղաքի բոլոր դպրոցներում:
Սուդանում հացի գնի բարձրացման դեմ բողոքի ակցիները սկսվել են դեկտեմբերի 19-ին: Բողոքի ցույցերի ժամանակ իրավապահների և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել և ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել: Բախումների հետևանքով մի քանի մարդ է զոհվել:










