Ուկրաինային ԵՄ անդամ դառնալու համար պետք է մինչև 10 տարի. Լեոնիդ Կրավչուկ
Ուկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկը հայտարարել է, որ երկրին հարկավոր է մինչև 10 տարի Եվրամիության անդամ դառնալու համար, գրում է gazeta.ru-ն:
«Ես կարծում եմ, որ ԵՄ անդամ դառնալու համար պետք է մինչև 10 տարի»,- ասել է Կրավչուկը:
Նրա խոսքով՝ այդ ճանապարհն անցնելու համար Ուկրաինային հարկավոր է իրականացնել մի շարք բարեփոխումներ, հաղթահարել կոռուպցիան և կարգավորել ներդրումային պայմանները երկրում:
Ավելի վաղ Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Կիևը կշարունակի ձգտել անդամակցել ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին:
Դեռևս 2017-ի վերջին Գերմանիայի այն ժամանակվա արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել էր, որ Ուկրաինան և Թուրքիան առաջիկա տարիներին չեն համալրի Եվրամիության անդամ երկրների շարքերը:










