Ճապոնիայի կայսրը տոնում է ծննդյան 85-ամյակը

13:02 • 23.12.18

Ճապոնիայի կայսր Ակիհիտոն տոնում է ծննդյան 85-ամյակը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Կայսեր ծննդյան տարեդարձը Ճապոնիայում նշվում է որպես ազգային տոն: Սա Ակիհիտոյի՝ կայսրի պաշտոնում վերջին տարեդարձն է, քանի որ հաջորդ տարի նա պետք է հեռանա գահից:

«Այն փաստը, որ Հեյսեյների դարաշրջանը ավարտին է մոտենում, և որ Ճապոնիան ազատագրված է պատերազմից, ինձ հոգեկան հանգստություն է պարգևում: Մենք պետք է հիշենք Երկրորդ աշխարհամարտի տարիներին կորսված անթիվ կյանքերը և  այն, որ ներկայիս աշխարհն ու Ճապոնիայի ծաղկումը կառուցվել է հսկայական զոհերի և հետպատերազմյան շրջանում ճանոպացի ազգի անխոնջ ջանքերի գնով»,- ասել է կայսրը՝ հավելելով, որ իրենք պետք է պատմությունը փոխանցեն պատերազմից հետո ծնված սերունդներին:

Այս տարի Ճապոնիայի կառավարությունը որոշել էր, որ 2019թ.-ի ապրիլի 30-ին Ակիհիտոն կհեռանա գահից, և հենց հաջորդ օրը նրա որդի Նարուհիտոն կդառնա կայսր:

Ներկայումս Ակիհիտոն հանդիսանում է աշխարհում միակ գործող կայսրը։ Նա Ճապոնիայի կայսր է դարձել 1989 թվականի հունվարի 7-ին՝ ճառանգելով գահը հոր մահվանից հետո։ Այդ օրվանից սկսվել է  Հեյսեյի նոր ազգային ժամանակագրությունը։