Ինդոնեզիայի ափերին առաջացած ցունամիի հետևանքով զոհերի թիվը հասել է 43-ի (թարմացված)
05.49
Ինդոնեզիայի ափերին առաջացած ցունամիի հետևանքով զոհերի թիվը հասել է 43-ի, վիրավորներինը՝ 584-ի: Այդ մասին հայտարարել է Ինդոնեզիայի աղետների կառավարման ազգային գործակալության պաշտոնական ներկայացուցիչ Սուտոպո Նուգրոհոն: Նախկինի պես երկու հոգի համարվում է անհետ կորած:
03.54
Ինդոնեզիայի Զոնդյան նեղուցի ափերին հզոր ցունամիի առաջացման հետևանքով առնվազն 20 մարդ զոհվել է, ևս 165-ը վիրավորվել են, հայտնել է Ինդոնեզիայի աղետների կառավարման ազգային գործակալության կայքէջը:
Փրկարարների տվյալներով՝ ցունամիի հետևանքով անհետ կորած է համարվում երկու մարդ, իսկ զոհերի թիվը կարող է աճել:
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին Ինդոնեզիայում երկու ուժեղ երկրաշարժ էր գրանցվել, որից հետո առաջացել էր երկու մետր բարձրությամբ հզոր ցունամի: երկրաշարժերի և ցունամիի հետևանքով մահացել էր մոտ երկու հազար մարդ, ավելի քան 4.6 հազար մարդ վիրավորվել էր:










