Ճապոնիայի ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել. տուժել են Նեպալի քաղաքացիներ

06:58 • 23.12.18

Ճապոնիայի Տոտիգի շրջանի նեպալական ռեստորանում բռնկված հրդեհի հետևանքով վեց մարդ է տուժել: Վիրավորներից մեկի վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր:

NHK հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ռեստորանում տեղի է ունեցել պայթյուն, որից հետո հրդեհ է բռնկվել: Միջադեպի հետևանքով բոլոր տուժածները Նեպալի քաղաքացիներ են:

Հրդեհի պատճառները դեռ չեն պարզվել, ընթանում է քննություն: