87 տարեկանում մահացել է Սաուդյան Արաբիայի արքայազն Թալյալ բեն Աբդել Ազիզը

05:57 • 23.12.18

87 տարեկանում մահացել է Սաուդյան Արաբիայի արքայազն Թալյալ բեն Աբդել Ազիզը, հաղորդում է Ալ Ջազիրան:

Աղբյուրի փոխանցմամբ՝ արքայազնը մի քանի տարի ծանր հիվանդ էր:

1950-ական և 60-ականներին նա զբաղեցրել է պետական տարբեր պաշտոններ, եղել է կապի, ինչպես նաև ֆինանսների նախարար: