Լվովի սուրբծննդյան տոնավաճառում պայթյունի հետևանքով տուժած Հայաստանի 50-ամյա քաղաքացին վերակենդանացման բաժանմունքում է (տեսանյութ)

15:47 • 24.12.18

Ուկրաինական Լվով քաղաքի սուրբծննդյան տոնավաճառում պայթյունի հետևանքով տուժածներից 4-ի վիճակը՝ այդ թվում Հայաստանի 50-ամյա քաղաքացու, կայուն ծանր է: Այդ մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները:


Հաղորդվում է, որ տուժածները ստացել են ձեռքերի ու դեմքի լուրջ այրվածքներ: Ամենածանր վիճակում գտնվում է ՀՀ 50-ամյա քաղաքացին, որը վերակենդանացման բաժանմունքում է:


Բոլոր տուժածներին դեռ վիրահատություններ են սպասվում:


Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ի ցերեկը Լվովի Օպերային թատրոնի շենքի հարևանությամբ գտնվող սուրբծննդյան տոնավաճառի առևտրի տաղավարներից մեկում գազի բալոն է պայթել: Հրդեհի հետևանքով 3 փայտե տաղավար է այրվել, տուժել է 5 մարդ: