ՌԴ բնակիչները Հայաստանում «թավշյա հեղափոխությունը» 2018 թվականի ամենակարևոր իրադարձություններից են համարել

13:10 • 24.12.18

Ռուսական «Լևադա կենտրոն» ոչ պետական հետազոտական կազմակերպությունը հարցում է անցկացրել, որի ժամանակ Ռուսաստանի բնակիչները հայտնել են անցնող տարվա ամենակարևոր իրադարձությունները:


Հարցվածների 3%-ը 2018 թվականի կարևոր իրադարձություն է համարել այս տարվա ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած «թավշյա» հեղափոխությունը, երբ խաղաղ պայմաններում իշխանափոխություն տեղի ունեցավ:


Ռուսաստանի բնակիչներն անցնող տարվա գլխավոր իրադարձություններից են համարել Ղրիմի կամրջի բացումը (47%), կենսաթոշակային համակարգում բարեփոխումը (46%), ՌԴ նախագահական ընտրությունները (37%), Ռուսաստանում Ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացումը (36%), Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում ողբերգական հրդեհը, որը տասնյակ երեխաների կյանք խլեց (34%) և այլն:


Հարցումն անցկացվել է դեկտեմբերի 13-19-ը: