Հնդկաստանում 50 մեքենաներ իրար են բախվել. զոհվել է առնվազն 8 մարդ

13:27 • 24.12.18

Հնդկաստանի Հարյանա նահանգի Ջաջար քաղաքի մայրուղիներից մեկում խիտ մառախուղի և վատ տեսանելիության պատճառով 50 մեքենաներ իրար են բախվել, հաղորդում է NDTV հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ բախված մեքենաների թվում կան դպրոցական ավտոբուսներ: Վթարի հետևանքով առնվազն 8 մարդ զոհվել է, կան տուժածներ, ընդ որում՝ տուժածներից 10-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Վթարի հետևանքով 2 կմ երկարությամբ խցանում է առաջացել: