2018թ.-ին Ճապոնիայում բնակչության բնական աճի ռեկորդային ցածր ցուցանիշ է գրանցվել

15:26 • 24.12.18

2018թ.-ին Ճապոնիայում բնակչության բնական աճի ռեկորդային ցածր ցուցանիշ է գրանցվել, հայտնում է CNN-ը:

Ընթացիկ տարում մահացությունների թիվը նույնպես ռեկորդային է եղել՝ 1,369 մլն, մինչդեռ նորածին երեխաների թվաքանակը 921 հազար է կազմել: Ըստ Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության տվյալների՝ երկրում ծնելիության նման ցածր ցուցանիշ չի գրանցվել 1899թ.-ից ի վեր:


Ճապոնիան գերծեր երկրների շարքում է, ինչը նշանակում է, որ բնակչության 20%-ից ավելին 65 տարեկանից բարձր է: Երկրի բնակչության ընդհանուր թիվը 124 մլն է, սակայն, ըստ հաշվարկների, մինչև 2060թ.-ը այն կնվազի՝ դառնալով 88 մլն:


Ճապոնիայի կառավարությունը միջոցներ է ձեռնարկում բնակչության թվաքանակի կրճատման դեմ. 2017թ.-ին կառավարությունը 18 մլրդ դոլար է հատկացրել անվճար մանկապարտեզների կառուցման և ընդլայնման նպատակով: