1-ին անգամ ԱԺ ընտրությունների արդյունքները չեն վիճարկվելու Սահմանադրական դատարանում. Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն վիճարկվելու Սահմանադրական դատարանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Քանի որ մի տեսակ չարձանագրվեց՝ հարկ եմ համարում ընդգծել:
Առաջին անգամ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն վիճարկվելու Սահմանադրական դատարանում:
Հաշվարկային մեկնակետը 1996 թվականն է, երբ ստեղծվեց Սահմանադրական դատարանը:
Դրանից հետո ԱԺ բոլոր ընտրությունների արդյունքները վիճարկվել են ՍԴ-ում: 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները միակ բացառությունն են»,-գրել է Նիկոլ Փաշինյանը:










