Spiegel թերթի` հոդվածներ հորինող թղթակիցը յուրացրել է սիրիացի երեխաների համար հավաքված գումարը
Գերմանական հայտնի Spiegel թերթի՝ արդեն նախկին թղթակից Կլաաս Ռելոցիուսն ընթերցողներից սիրիացի որբ երեխաների համար գումար է հավաքել, սակայն ամբողջ հանգանակությունը փոխանցել է իր անձնական բանկային հաշվեհամարին, հաղորդում է BBC-ն:
Spiegel թերթի խմբագրության տվյալներով՝ հանգանակությունը տեղի է ունեցել Ռելոցիուսի անձնական էլեկտրոնային փոստի միջոցով: Դեռևս հայտնի չէ, թե որքան գումար է հավաքվել և ուր է գնացել այդ գումարը:
Թերթը տվյալներ է հավաքում գործը դատարանին փոխանցելու համար:
Հիշեցնենք, որ Spiegel-ի թղթակիցն աշխատանքից ազատվել էր այն բանից հետո, երբ պարզվել էր, որ նրա՝ 2011թ.-ից ի վեր հրապարակած հոդվածներից առնվազն 14-ը այս կամ այն կերպ հորինված է եղել:
Ռելոցիուսը բազմիցս արժանացել է մրցանակների: Նա CNN-ի վարկածով տարվա լրագրող է ճանաչվել և ընդգրկվել Forbes-ի վարկանշային ցանկում:










