Ռուսաստանում մեքենա առևանգողների կողմից «սպանված» տաքսու վարորդը փախել է և ոստիկանություն զանգահարել
Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկի մարզում տաքսու վարորդը, որին մեքենա առևանգողները փորձել էին խեղդամահ անել, փախել է բեռնախցիկից և ոստիկանություն զանգահարել, գրում է РИА Новости-ն: Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 21-Ին՝ Կարասուկ քաղաքում:
Երկու չարագործներ փորձել են վզի շուրջը պարան փաթաթելով խեղդամահ անել 38-ամյա տղամարդուն, ապա նրան մտցրել են սեփական մեքենայի բեռնախցիկը: Չարագործները կարծել են, թե սպանել են նրան: Քիչ անց տղամարդն ուշքի է եկել, դուրս պրծել բեռնախցիկից, մեքենա նստել և վարորդի հետ միասին հետապնդել չարագործների մեքենան՝ միաժամանակ ոստիկանություն զանգահարելով:
Պարզվել է, որ չարագործները 26 և 22 տարեկան են, նախկինում դատապարտվել են մեքենաների առևանգման համար:
Տուժածին համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվել, իսկ հանցագործները ձերբակալված են. նրանց մեղադրանք է առաջադրվել:










