Քադաֆիի որդին խնդրել է Պուտինին օգնել իրեն Լիբիայի առաջնորդ դառնալու հարցում. Bloomberg
Լիբիայի բռնապետ Մուամար Քադաֆիի որդին՝ Սաիֆ ալ Իսլամը, Մոսկվայից ֆինանսական և քաղաքական աջակցություն է հայցել, և Ռուսաստանի իշխանությունները պատրաստ են նրան աջակցել որպես երկրի ապագա առաջնորդի, գրում է Bloomberg-ը:
Դեկտեմբերի սկզբին Սաիֆ ալ Իսլամի ներկայացուցիչը հանդիպել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի հետ և նրան քաղաքական աջակցության խնդրանք պարունակող նամակ փոխանցել: Այդ մասին հաղորդել է Մոսկվայում գործակալության աղբյուրը:
Աղբյուրի խոսքով՝ սա կրտսեր Քադաֆիի ներկայացիչներիի առաջին այցը չէ Ռուսաստան: Նա ցանկանում է ֆինանսական աջակցություն ստանալ, ինչպես նաև հայցում է Լիբիայի իշխանությունների կենտրոնների հետ բանակցություններում Ռուսաստանի միջամտությունը` նախագահական ընտրություններում աջակցություն ստանալու համար:
Ինչպես հաղորդում է գործակալությունը, Սաիֆ ալ Իսլամը կարող է մասնակցել ազգային ընտրություններին, որը մտադիր է անցկացնել ՄԱԿ-ը՝ 2019թ.-ին:
Գործակալության աղբյուրի խոսքով՝ Ռուսաստանը դեռ չի որոշել՝ արդյոք Լիբիայի ընտրություններում կաջակցի որևէ կոնկրետ թեկնածուի:
Հիշեցնենք, որ Քադաֆի կրտսերը բանտից համաներմամբ ազատ է արձակվել:










