Հանրապետության հրապարակում ինքնահրկիզված կինը մահացել է
Հանրապետության հրապարակում օրեր առաջ ինքնահրկիզված 86-ամյա կինը մահացել է: Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնից:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին Կոտայքի մարզի 86-ամյա բնակիչը ինքնահրկիզման միջոցով փորձել էր ինքնասպան լինել։
Ոստիկանության ծառայողները Հանրապետության հրապարակում նկատել էին այրվող կնոջը և անմիջապես ձեռնամուխ էին եղել բռնկված կրակը մարելուն: Կինը ծանր վիճակում տեղափոխվել էր Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն` դեմքի, պարանոցի, որովայնի վերին և ստորին վերջույթների շրջանում ջերմային այրվածքներով:










