Բրյուսելում անհայտ անձը ռեստորանի ուղղությամբ կրակ է բացել

16:30 • 24.12.18

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկի մոտ անհայտ անձն ինքնաձիգով կրակ է բացել, հայտնում է dailymail.co.uk-ը: Տուժածներ չկան:

«Ականատեսները տեսել են, թե ինչպես է տղամարդը ռեստորանի պատուհանների ուղղությամբ «Կալաշնիկով» ինքնաձիգի նմանվող զենքից կրակ բացել»,- ասել է քաղաքային դատախազության ներկայացուցիչ Ինե Վան Վիմերսը:

Դեպքի վայրում ոստիկանությունը երեք փամփուշտ է գտել: Կատարվածի պատճառները հայտնի չեն:


Իրավապահ մարմինների աղբյուրի համաձայն՝ դեպքն առնչություն չունի ահաբեկչության հետ: