Նյու Ջերսիի նախկին նահանգապետը Թրամփին «72-ամյա համառ ծերուկ» է անվանել, որը միշտ համոզված է սեփական իրավացիության հարցում
ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի նախկին նահանգապետ Քրիս Քրիստին նախագահ Դոնալդ Թրամփին համառ ծերուկ է անվանել, որին ոչինչ չի կարող համոզել միտքը փոխել, գրում է Daily Mail-ը:
«Երբ մարդիկ ծերանում են, ավելի ու ավելի վստահ են դառնում, որ իրենք միշտ ճիշտ են վարվում, և նրանց հակառակը համոզելը գրեթե անհնար է: Նա նման է 72-ամյա ծեր ազգականի»,- ասել է նախկին նահանգապետը ABC հեռուստաընկերության եթերում:
Երեկ՝ դեկտեմբերի 23-ին, հեռուստաընկերության մեկնաբանները Քրիստիի հետ քննարկել են Սպիտակ տան աղմկահարույց շաբաթը, այդ թվում՝ Միք Մալվանիի՝ աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարի նշանակման, Ջեյմս Մեթիսի պաշտոնաթողության և Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերման լուրերը:










