Բողոքի ակցիա ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց՝ ընդդեմ Գյումրիի ռուսական ռազմաբազայում տիրող իրավիճակի (տեսանյութ)

12:12 • 25.12.18

Հայաստանում ՌԴ դեսպանատան դիմաց հայաստանյան հասարակական- քաղաքական գործիչներ են հավաքվել՝ բողոքի նոտա բարձրացնելու ընդդեմ Գյումրիում տեղակայված 102 -րդ ռազմահենակետում տիրող իրավիճակի:

Ակցիայի մասնակիցներն արձանագրում են, որ Հայաստանի ինքնիշխանությունը և անվտանգությունը դառնում են խոցելի՝ Հայաստանում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմահենակետի զինծառայողների մերժելի վարքագծի և այնտեղ տիրող ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով։

Ցույցի ընթացքում ՌԴ դեսպանին կհանձնվի բողոքի հանրագիր՝ պետիցիա: Կներկայացվի նաև ՀՀ իշխանություններին ուղղված ուղերձը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին Գյումրու Սլաբոտկա կոչվող թաղամասում ռուս զինծառայողը դաժան ծեծի էր ենթարկել քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա  միջավայրի պահպանության բաժնի 57-ամյա աշխատակցուհուն, ինչի հետևանքով կինը մահացել էր:

Հավելենք, որ  2015 թ. հունվարի 12-ին ՌԴ 102-րդ ռազմահենակետի զինծառայող Վալերի Պերմյակովի դաժան բռնարարքի զոհ էին դարձել Գյումրի քաղաքում բնակվող Ավետիսյանների ընտանիքի 7 անդամները։