Վանկուվերից Հավայան կղզիներ ուղևորվող ինքնաթիռն ընդհատել է թռիչքը և վերադարձել օդանավակայան
«Air Canada» ավիաընկերության ինքնաթիռը, որն իրականացնում էր Վանկուվեր- Հավայան Մաուի կղզի չվերթը, տեխնիկական խնդիրների պատճառով վերադարձել է Վանկուվերի օդանավակայան, հաղորդում է CTV-ն:
«Boeing-737» ինքնաթիռում եղել է 167 ուղևոր, որևէ մեկը չի տուժել: Օդանավի հրամանատարը Վանկուվեր վերադառալու որոշում է կայացրել ԱՄՆ-ի տարածքի կեսն անցնելուց հետո, երբ հիդրավլիկ համակարգում որոշ խնդիրներ են հայտնաբերվել:
«Air Canada» ավիաընկերությունից հայտնել են, որ ուղևորները Հավայան կղզիներ կմեկնեն այլ ինքնաթիռով:










