Ֆրանսիայում գործող Apple խանութների աշխատակիցները գործադուլ են հայտարարել

02:27 • 25.12.18

Ֆրանսիայում գործող Apple խանութների աշխատակիցները գործադուլ են հայտարարել՝ դժգոհելով, որ ընկերության ղեկավարությունը հրաժարվել է իրենց տարեվերջյան «պրեմիա» վճարել, ինչի մասին ավելի վաղ խոստացել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Այդ մասին հայտնում է Agence France-Presse-ը:

Գործակալության փոխանցմամբ՝ գործադուլին մասնակցում են Ֆրանսիայի Apple խանութների աշխատակիցների գրեթե կեսը: Գործադուլի որոշումն աշխատակիցները կայացրել են Apple ընկերության խորհրդի նիստից հետո, որի ընթացքում որոշվել է «պրեմիա» չվճարել:

Աղբյուրը հիշեցնում է, որ տարեվերջյան «պրեմիաներ»ի վճարումը նախագահ Մակրոնի՝ հանրությանը տված խոստումներից մեկն է, որով նա փորձել է մեղմել երկրում ստեղծված իրավիճակը և «դեղին բաճկոնների» շարժման անդամների գործողությունները: