Միջուկային պատերազմի վտանգի մասին պատմող ռուսական հեռուստահաղորդման ժամանակ տաղավարում սև կատու է հայտնվել (տեսանյութ)

14:07 • 25.12.18

Ռուսական «ТВ Центр» հեռուստաալիքով հեռարձակվող «Ձայնի իրավունք» («Право голоса») ծրագրի եթերում սև կատու է հայտնվել և խանգարել նկարահանման ընթացքին:


Հաղորդումը նվիրված է եղել երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ միջուկային պատերազմի վտանգը թերագնահատելու աճող միտման մասին հայտարարությանը:

Հաղորդման հյուրերից մեկի՝ «պատերազմը թույլատրելի են համարում» արտահայտության վրա ստուդիա է մտել սև կատու: Հաղորդավարը խնդրել է իր ճանապարհը չկտրել, սակայն կենդանին առաջինը հենց դեպի նա է գնացել:

«Սա նշան է»,- բացականչել է ռազմական գծով մասնագետ Իգոր Կորոտչենկոն: