Ավստրալիայում տանտերը Սուրբ Ծննդի օրն աշխատող աղբահավաքների համար որպես նվեր մեկ արկղ գարեջուր է թողել (լուսանկարներ, տեսանյութ)
Ավստրալիայի Քուինսլենդ նահանգի բնակիչը Սուրբ Ծննդի օրն աշխատող աղբահավաքներին որպես նվեր մեկ արկղ գարեջուր է թողել իր աղբարկղի վրա, գրում է Daily Mail-ը:
Նախաձեռնության հեղինակ Նելսոն Անդրադոն տեսագրել և Instagram-ի իր էջում է հրապարակել այն պահը, երբ աղբը հավաքող տղամարդը նկատում է բարի ժեստը:
«Ուրախ Սուրբ Ծնունդ, եղբա՛յր»,- բացականչել է Անդրադոն տղամարդուն, երբ վերջինս նրան ձեռքով է արել ու շնորհակալություն հայտնել:
Համացանցի օգտատերերը գովել են տղամարդու մեծահոգի արարքը:
Ավելի վաղ մեկ այլ տանտեր աղբարկղերի մոտ տոներին աշխատող աղբահավաքների համար գինու երկու շիշ էր թողել:












