Կոլումբիայում ճոպանուղու խցիկը բախվել է արգելապատնեշին, տուժել է 25 մարդ

10:05 • 25.12.18

Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ճոպանուղու խցիկը բախվել է արգելապատնեշին, ինչի հետևանքով դրանում գտնվող 20 մարդ վնասվածքներ է ստացել, գրում է El Tiempo-ն:


Տուժել են նաև հանդիպակաց խցիկում գտնվողներից 5-ը: 

Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 24-ին:


Վթարի պատճառները պարզելու համար քննություն է տարվում: