Ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է Մեքսիկայի Պուեբլա նահանգի ղեկավարը
Մեքսիկայի Պուեբլա նահանգի ղեկավար Մարթա Էրիկա Ալոնսոն մահացել է ուղղաթիռի վթարի հետևանքով, հաղորդում է «Televisa» հեռուստաալիքը:
Ալոնսոյի հետ ուղղաթիռում եղել է նաև նրա ամուսինը՝ սենատոր Ռաֆայել Մորենո Վալյեն, որը նախկինում զբաղեցրել է Պուեբլայի նահանգապետի պաշտոնը: Ըստ աղբյուրի՝ նա նույնպես մահացել է:
Ուղղաթիռի վթարի և նահանգապետի հնարավոր մահվան մասին լուրն առաջինը հայտնել էր Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը: Նա հանձնարարել էր կառավարությանն անմիջապես արձագանքել տեղի ունեցածին:
Աղբյուրը նշում է, որ Մարթա Ալոնսոն Պուեբլայի նահանգապետի պաշտոնը ստանձնել էր դեկտեմբերի 14-ին:










