Հայտնի է Մեքսիկայում նահանգապետի տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը

09:49 • 25.12.18

Հայտնի է դարձել Մեքսիկայում Պուեբլա նահանգի նահանգապետ Մարթա Էրիկա Ալոնսոյին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը:

Ինչպես գրում է gazeta.ru-ն՝ Մեքսիկայի անվտանգության նախարար Ալֆոնսո Դուրասոյի հայտարարությանը հղումով, վթարի պատճառը եղել է տեխնիկական անսարքությունը:

Հիշեցնենք, որ Ալոնսոյի հետ ուղղաթիռում եղել է նաև նրա ամուսինը՝ սենատոր Ռաֆայել Մորենո Վալյեն, որը նախկինում զբաղեցրել է Պուեբլայի նահանգապետի պաշտոնը: Նրանք երկուսն էլ մահացել են:

Նախարար Դուրասոն նշել է, որ տեխնիկական անսարքության բնույթն իրենց դեռ հայտնի չէ, ուղղաթիռն ուղևորվելիս է եղել մայրաքաղաք Մեխիկո և ընկել է օդ բարձրանալուց 10 րոպե անց:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում: