«Սաուդցիները պատրաստ են ԱՄՆ-ի փոխարեն վերակառուցել Սիրիան». Թրամփ

10:31 • 25.12.18

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ Սաուդյան Արաբիան համաձայնել է ԱՄՆ-ի փոխարեն «անհրաժեշտ գումար ծախսել» Սիրիայի վերակառուցման համար:

«Մի՞թե հրաշալի չէ, երբ հարուստ երկրները պատրաստակամություն են հայտնում օգնելու իրենց հարևաններին վերակառուցել երկիրը՝ ԱՄՆ-ի նման հզոր երկրի փոխարեն, որը 5000 մղոն հեռու է Սիրիայից»,- ասված է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին Թրամփը հայտարարել էր Սիրիայի տարածքից ամերիկյան զորքի դուրսբերման մասին: Նախագահի խոսքով՝ իրենց առաջադրանքն իրականացված է, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պարտություն է կրել: