Ուկրաինացի պատգամավորն ու քաղաքագետը ծեծկռտուք են սարքել հենց հաղորդման եթերում (տեսանյութ)

09:55 • 25.12.18

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Իգոր Մոսիյչուկը NewsOne հեռուստաալիքի եթերում կռվի է բռնվել քաղաքագետ Ալեքսանդր Սեմչենկոյի հետ:

Պատգամավորը նախ վիրավորել է քաղաքագետին, ինչին ի պատասխան Սեմչենկոն նրան անվանել է «հոգեկան հիվանդ, որն անհասկանալի է, թե ինչպես է հայտնվել Գերագույն ռադայում»:

Այդ խոսքերից հետո Մոսիյչուկը վիրավորանքների տարափ է սկսել քաղաքագետի հասցեին, իսկ հետո մոտեցել ու ձեռնափայտով հարվածել է նրան, ինչից հետո սկսվել է ծեծկռտուքը: Ներկաներին մեծ դժվարությամբ է հաջողվել բաժանել գետնին հայտնված երկու տղամարդկանց:

 

 


Տեսանյութը կարող եք դիտել 3:30 վայրկյանից.