Սիցիլիա կղզում ժայթքել է Էթնա հրաբուխը՝ լեռան լանջին առաջացնելով մեծ ճեղք

02:58 • 25.12.18

Իտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էթնա հրաբուխը, գրել է La Repubblica-ն:

Աղբյուրը նշել է, որ հրաբխի ժայթքումը ցնցումներ է առաջացրել, ինչի հետևանքով լեռան լանջին մեծ ճեղք է բացվել, որից ծուխ է դուրս գալիս:

Միջադեպի հետևանքով դանդաղել է Կատանիայի օդանավակայանի աշխատանքը:

Մասնագետները վստահեցրել են, որ ներկայում տեղի բնակիչներն անհանգստանալու պատճառ չունեն, սակայն հետագա զարգացումների վերաբերյալ կանխատեսումներ անել չեն շտապել: