Disney-ի 48-ամյա դերասանը ձերբակալվել է անչափահասին սեռական հարաբերությունների դրդելու համար
Ամերիկացի դերասան Սթոնի Ուեսթմորլենդին, որն առավել հայտնի է հեռուստադիտողին Disney-ի «Էնդի Մաք» սիթքոմում պապիկի դերով, մեղադրում են դեռահասին սեռական հարաբերությունների դրդելու համար, այս մասին գրում է Deadline-ը:
Նշվում է, որ 48-ամյա դերասանը Grindr ծառայության միջոցով շփումների մեջ է մտել 13-ամյա տղայի անունով գրանցված օգտատիրոջ հետ, էջն իրականում վարել են իրավապահները: Նա նաև հանդիպման է հրավիրել երեխային:
Ուեսթմորլենդի կատարած քայլի մասին հայտնի դառնալուց ժամեր անց Disney ընկերությունը հեռացրել է նրան աշխատանքից: Դերասանը ձերբակալվել է:











