Ռուսաստանաբնակ տնտեսագետ Աբել Աղանբեկյանի գիրքը մրցանակի է արժանացել

19:10 • 26.12.18

Ռուսաստանաբնակ հայտնի տնտեսագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՌԴ նախագահին առընթեր Ազգային գյուղատնտեսության ռուսական ակադեմիայի ամբիոնի ղեկավար Աբել Աղանբեկյանի «Նոր Ռուսաստանի ֆինանսները, բյուջեն և բանկերը» գիրքը դարձել է «Տարվա տնտեսական գիրք» մրցանակի դափնեկիրը:

«Իմ գրքում փորձել եմ մակրոտնտեսական տեսանկյունից ուսումնասիրել ֆինանսները: Ցավոք, երկրում ֆինանսները տնտեսության ամենից շատ հետ մնացող ոլորտներից է: Մենք հետ ենք մնում ներդնումների ծավալներով, մենք չենք ստեղծել տնտեսական աճի ֆինանսական մեխանիզմ: Բոլոր այդ խնդիրները թույլ չեն տալիս առաջ գնալ», - Աբել Աղանբեկյանին մեջբերում է Rusarminfo-ն:

Ակադեմիկոսը նշել է, որ նոր գրքում գոյություն ունեցող ֆինանսական խնդիրների որոշ լուծումներ է ներկայացրել ռուսական տնտեսությունը լճացումից դուրս բերելու համար: