Սիցիլիայում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

10:02 • 26.12.18

Իտալիայի Սիցիլիա կղզում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):

Նշվում է, որ ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 10 կմ խորության վրա, իսկ երկրաշարժի էպիկենտրոնը՝ Պալերմո քաղաքից 180 կմ դեպի արևելք:

Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիցիլիայում գտնվող Էթնա հրաբուխը լավա և հսկա մոխրի սյուն է արտանետել: Ժայթքումն ուղեկցվում է սեյսմիկ բարձր ակտիվությամբ. նախօրեի դրությամբ տարածքում արձանագրվել էր շուրջ 130 ստորգետնյա ցնցում: