Բրիտանացին աճուրդով ձեռք բերած չհրկիզվող արկղում 7 մլն դոլար է հայտնաբերել

12:02 • 26.12.18

Մեծ Բրիտանիայի քաղաքացին հեռուստաաճուրդի ժամանակ «խոշոր շահումով» չհրկիզվող արկղ է ձեռք բերել: Ինչպես հայտնում է The Independent-ը՝ դրանում եղել է 5,8 մլն ֆունտ (մոտ 7,3 մլն դոլար):  Թերթի տվյալների համաձայն՝ արկղի գնումը նրան արժեցել է 390 ֆունտ (494 դոլար):


Տղամարդը չի կարողացել բացել արկղը, ինչի համար փականագործի է հրավիրել:


Նշվում է, որ պահեստային շինության, որտեղ էլ եղել է չհրկիզվող արկղը, առաջին սեփականատերերի շահերը ներկայացնող փաստաբանը կապվել է տղամարդու հետ և նրան 465 000 ֆունտ (մոտ 600 000 դոլար) գումար առաջարկել այն վերադարձնելու համար: Տղամարդն առաջարկը մերժել է և հասել 930 000 ֆունտի (մոտ 1,2 մլն դոլարի) չափով պարգևատրման:


Արդյունքում նա վերադարձրել է չհրկիզվող արկղը և գումարը: