Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 50 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել

03:25 • 26.12.18

Մոսկովյան օդանավակայաններում 54 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել: Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, այս մասին են վկայում «Яндекс. Расписание» ծառայության տվյալները:

Մոսկովյան ժամանակով ժամը 00.10-ի դրությամբ (երևանյան ժամանակով՝ ժամը 01.10-ի դրությամբ) «Դոմոդեդովո» օդանավակայանում 5 չվերթ հետաձգվել է, 13-ը՝ չեղարկվել:

«Շերեմետևո» օդանավակայանում հետաձգվել է 13 չվերթ, իսկ «Վնուկովո»-ում 20 չվերթ հետաձգվել է, 3-ը՝ չեղարկվել: