Մոսկվայի մետրոյում գործազուրկ տղամարդուց ավելի քան 8 մլն ռուբլի են գողացել

11:50 • 26.12.18

Մոսկվայում գործազուրկ տղամարդը մետրոյում ավելի քան 8,2 մլն ռուբլի (մոտ 120 000 ԱՄՆ դոլար) է կորցրել, իրավապահները փնտրում են հանցագործին:

Ինչպես փոխանցում է moslenta.ru-ն, 1969 թվականին ծնված տղամարդը դիմել է ոստիկանություն ու հայտնել, որ ինչ-որ մեկը մետրոյում խոշոր գումար է գողացել իր ուսապարկից:

Թե ինչ նպատակով էր տղամարդը տեղափոխում նման մեծ քանակությամբ գումար՝ հայտնի չէ:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում: