Պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Վանաձորի տարեցների տուն»

17:46 • 26.12.18

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամ:

Ինչպես տեղեկացնում ենք ՄԻՊ հանրային կապերի բաժնից, տեղի են ունեցել առանձնազրույցներ տուն-հիմնադրամի բնակիչների հետ, ստուգվել են նրանց պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը և դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին:

Այցի արդյունքում վերհանված մի շարք խնդիրներ քննարկվել են հիմնադրամի տնօրինության հետ: Ուսումնասիրությունները գտնվում են ամփոփման փուլում։ Առաջիկայում  արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկներ կներկայացվեն իրավասու մարմիններին: